Ընդերքի վերահսկողության պետական տեսչություն է ստեղծվել Հայաստանում

11.12.2008, 16:49
Ընդերքի վերահսկողության պետական տեսչություն է ստեղծվել Հայաստանում

Հինգշաբթի ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի վերահսկողության պետական տեսչություն է ստեղծվել։ 

«Որոշումը համաձայնեցված է բոլոր շահագրգիռ գերատեսչությունների հետ, սակայն անհրաժեշտ է ևս երկու օր լիարժեք համաձայնության գալու համար»,- պարզաբանեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը։  

Տվյալ որոշմանը համապատասխան հաստատվել են նորաստեղծ տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը։ --0--