Ռուս-հայկական խոշոր տնտեսական ֆորումի անցկացումը Հայաստանում ծրագրվում է 2009 թ.-ի առաջին կիսամյակում

11.12.2008, 16:02
Ռուս-հայկական խոշոր տնտեսական ֆորումի անցկացումը Հայաստանում ծրագրվում է 2009 թ.-ի առաջին կիսամյակում

Ռուս-հայկական խոշոր տնտեսական ֆորումի անցկացումը Հայաստանում ծրագրվում է 2009 թ.-ի առաջին կիսամյակում, ասաց Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Ալեքսանդր Զայցևը։

«Ֆորումի կազմակերպիչներն են ՀՀ և ՌԴ առևտրաարդյունաբերական պալատները»,- հինգշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց նա։

Զայցևի խոսքերով, ծրագրված ֆորումի կազմակերպիչները մեծ միջոցառում անցկացնելու նպատակ են հետապնդում, որին կարող է ներկայացվել ռուսական և հայկական բոլոր շահագրգիռ բիզնեսները»,- պարզաբանեց նա։ Այս առնչությամբ Զայցևն ասաց, որ միջոցառման ձևաչափը առայժմ անհայտ է, բայց դրա կազմակերպման աշխատանքներն արդեն սկսված են։   

«Միակ տարբերությունը նախկին նմանատիպ միջոցառումներից այն է, որ դրան կմասնակցեն Ռուսաստանի և Հայաստանի բիզնես միջավայրը ներկայացնող բոլոր խոշոր ընկերությունները»,- ավելացրեց ռուսական առևտրային ներկայացուցիչը։

2008 թ.-ի հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 2-ը անցկացվել է «Expo-Russia Armenia» արդյունաբերական առաջին ցուցահանդեսը, որը համարվում է ռուսական խոշորագույն ցուցահանդեսային միջոցառումը Մերձակա Արևելքում։Ցուցահանդեսը կազմակերպված էր մի շարք թեմատիկ բաժիններով, այդ թվում. Մեքենաշինություն, շինարարություն, տրանսպորտ և լոգիստիկա, երկրաբանություն և լեռնային արդյունաբերություն, էներգետիկա, բժշկություն և առողջապահություն, գյուղատնտեսություն և սննդամթերք, նորարարություններ և ներդրումներ, կրթություն, ոսկերչական գործ։  «Expo-Russia»-ին մասնակցել է ավելի քան 50 ռուսական ընկերություն Ռուսաստանի տարբեր քաղաքներից։ --0--