Հայաստանում Ամանորն ու Ծննդյան տոները մեկ շաբաթ կտևեն

11.12.2008, 15:54
Հայաստանում Ամանորն ու Ծննդյան տոները մեկ շաբաթ կտևեն

ՀՀ կառավարությունը հինգշաբթի կայացած նիստի ընթացքում 2009թ. հունվարի 5-ը ոչ աշխատանքային օր հայտարարեց։ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքերով, տվյալ որոշումը թույլ կտա երկրի քաղաքացիներին կազմակերպել իրենց Ամանորն ու Ծննդյան տոները։

«Քանի որ հունվարի 6-ին Հայաստանում նշվում է Սուրբ Ծնունդը և ոչ աշխատանքային օր է համարվում, անհրաժեշտ է ոչ աշխատանքային հայտարարել նաև հունվարի 5-ը, որպեսզի ժողովուրդը կարողանա նշել տոնը»,- ասաց նա։ Երկուշաբթի օրվա փոխարեն աշխատանքային է հայտարարվել շաբաթ՝ հունվարի 10-ը։ -0-