ՀՀ խորհրդարանի պատգամավորները հաշվետվություններ կներկայացնեն իրենց արտասահմանյան գործուղումների մասին

11.12.2008, 14:43
ՀՀ խորհրդարանի պատգամավորները հաշվետվություններ կներկայացնեն իրենց արտասահմանյան գործուղումների մասին
ՀՀ խորհրդարանի պատգամավորները հաշվետվություններ կներկայացնեն իրենց արտասահմանյան գործուղումների մասին

ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստում դրական եզրակացություն հայտնեց մի շարք հայ խորհրդարանականների կողմից առաջարկած երկրի «Ազգային Ժողովի կանոնակարգում» լրացումների նախագծի վերաբերյալ։

ՀՀ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանի խոսքերով, լրացումներով նախատեսվում է, որ արտասահմանյան գործուղումների մեկնած խորհրդարանական  պատգամավորները հաշվետվություններ կներկայացնեն կատարած աշխատանքի և ծախսերի մասին։

ՀՀ կառավարության կայքում տեղադրած օրինագծի տեքստի համաձայն, ՀՀ Ազգային Ժողովի հաշվին գործուղման մեկնած և նրա շահերը ներկայացնող մշտական խորհրդարանական հանձնաժողովների, միջկառավարական հանձնաժողովների և բարեկամական խմբերի անդամները կամ պատվիրակությունների ղեկավարները պարտավորվում են ներկայացնել հրապարակային հաշվետվություններ կատարած աշխատանքի մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ։

Ինչպես հայտնեց Արդարադատության նախարարը, տվյալ նախաձեռնությունը համապատասխանում է պետական տարվող քաղաքականությանը և դրական է համարվում։ Ըստ նրա, օրինագծում առկա են մի շարք բացեր, որոնց վերաբերյալ կառավարությունն արդեն հղել է փաստաթղթի հեղինակներին իր նկատողությունները։

«Ընդհանուր առմամբ, օրինագիծն արժանի է կառավարության հավանությանը»,- փաստեց նա։ -0-