ՀՀ կառավարությունը ավելի քան հազար դոլար է հատկացրել արտասահմանյան կլինիկայում բուժօգնության կարիք ունեցող աղջկա հետազոտման համար

11.12.2008, 13:37

ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ ավելի քան 322 հազ. դրամ է հատկացրել 17-ամյա Մելինե Հայրապետյանի կրկնակի հետազոտման համար, ում Թեհրանի փոխպատվաստման կենտրոնում ոսկրածուծ են փոխպատվաստել:  

«Մելինեն 2001 թ.-ից բուժվում է Արյունաբանության կենտրոնի մանկական բաժանմունքում՝ բնածին ապլաստիկ սակավարյունությունից։ Բուժման արդյունավետ մեթոդ է փոխպատվաստումը, որն իրականացվել է 2007 թ.-ի սեպտեմբերի 1-ին Թեհրանում՝ VivaCell-MTS ընկերության կողմից տրամադրված միջոցների հաշվին», - տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը։

Նախարարի խոսքերով, բժշկական պրակտիկայի համաձայն, նման հիվանդությամբ տառապողները պետք է կրկնակի հետազոտման ենթարկվեն փոխպատվաստումից 6-8 ամիս հետո, և տրանսպորտային ծախսերը փոխհատուցելու համար ՀՀ կառավարությունը միջոցներ է հատկացրել։

Քուշկյանն ընդգծեց, որ ճանապարհային ծախսերը փոխհատուցելու մասին կառավարության որոշումը Մելինեի համար լուրջ օգնություն կդառնա բուժման եզրափակիչ փուլում։-0-