Հայաստանի ներկայացուցիչը ոսկե մեդալի է արժանացել

10.12.2008, 19:09
Հայաստանի ներկայացուցիչը ոսկե մեդալի է արժանացել

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայ առաքելական եկեղեցուն կից Հայորդաց տան կրկեսի դպրոցի սան Սոնա Շահնազարյանը ոսկե մեդալի է արժանացել Մինսկում անցկացվող Դելֆյան խաղերում, չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն կից Հայորդաց տների գեղարվեստական և ուսումնակրթական մասի փոխտնօրեն Աիդա Անդրեասյանը:

«Մեր աշակերտներն արդեն չորրորդ տարին է՝ ոսկե մեդալներ են ստանում Դելֆյան խաղերում: Ավելի քան 15 տարի կրկեսի դպրոցի ուսուցիչները մեր աշակերտներին սովորեցնում են պրոֆեսիոնալ կրկեսային արվեստը, այդ իսկ պատճառով էլ նրանք, մասնակցելով տարբեր միջազգային միջոցառումների, անընդհատ առաջատար տեղեր են զբաղեցնում»,- ասաց Անդրեասյանը:

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի ջանքերով 1992 թվականին Երևանի նախկին երեք Պիոներ պալատները վերածվեցին Հայորդաց տների: Այսօր Հայ առաքելական եկեղեցու և Հայկական բարեգործական ընդհանուր միության հովանավորությամբ 7 կենտրոններում կրթություն է ստանում ավելի քան 3500 երեխա, ովքեր հայ եկեղեցու պատմության ուսումնասիրությունից զատ, հոգևոր և գեղագիտական դաստիարակություն են ստանում:

Անդրեասյանն ասաց, որ կրկեսի դպրոցի սաները փայլուն ելույթ են ունեցել հոկտեմբերի 22-25-ը Մինսկում անցկացված Դելֆյան խաղերում: Հայկական թիմի բոլոր 13 անդամներն էլ մրցանակներ են ստացել, որոնցից երուսը՝ ոսկե, իսկ չորսը բրոնզե մեդալներ են: Հայաստանը թիմային ստուգարքում զբացեցրել է երրորդ պատվավոր տեղը:-0-