ՀՀ քաղաքացիները կարող են «թեժ գծի» միջոցով տեղեկացնել ոստիկանների կատարած խախտումների մասին

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ քաղաքացիները կարող են ՀՀ ոստիկանության «թեժ գծի» միջոցով տեղեկացնել ոստիկանների կատարած խախտումների մասին, չորեքշաբթի տեղեկացրեց Ոստիկանության պաշտոնական կայքը:
Ոստիկանությունը խնդրում է քաղաքացիներին 54-69-12, 54-69-14 հեռախոսահամարներով զանգահարել այն դեպքում, երբ ոստիկանության տարածքային մարմիններում հանցագործության մասին քաղաքացիների հաղորդումները չեն ընդունի, բռնություններ և այլ ոտնձգություններ կկիրառվի քաղաքացիների նկատմամբ, անհիմն կերպով կսահմանափակվեն նրանց իրավունքներն ու ազատությունները»,- ասված է հաղորդագրության մեջ:
«Թեժ գիծը» գործելու է ամեն օր, ժամը 9.00-ից մինչև 18.00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
«Զանգերին արձագանքելու անմիջական հսկողությունն իրականացնում Է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալը»,- ասված է հաղորդագրության մեջ:-0-