Երևանում բացվել է «EXPO BEAUTY 2008» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը

10.12.2008, 16:15
Երևանում բացվել է «EXPO BEAUTY 2008» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Չորեքշաբթի Երևանում «EXPO BEAUTY 2008» հինգերորդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսն է բացվել։

«Ցուցահանդեսը նվիրված է կանանց, այն ավանդաբար անցկացվում է Նոր տարվա նախաշեմին, որպեսզի յուրաքանչյուր կին գեղեցիկ և անկրկնելի տեսք ունենա»,- ասաց LOGOS EXPO Center-ի գլխավոր տնօրեն Սուրեն Նազինյանը։

«EXPO BEAUTY 2008» նախագծի ղեկավար Ադելինա Քոչարյանի կարծիքով տարեցտարի ցուցահանդեսն ընդլայնվում է։ Այս տարի դրան ներկայացված են ավելի քան 40 մասնակիցներ։

«Բնականաբար, մասնակիցների թիվն աճում է։ Այս տարի մեզ մոտ նոր մասնակիցներ են հայտնվել, ներկայացված են կոսմետիկ ընկերություններ Մոսկվայից ու Բելառուսից»,- ավելացրեց Ադելինա Քոչարյանը։  

Ցուցահանդեսը կընթանա մինչև դեկտեմբերի 12-ը։ Երեք օրվա ընթացքում գունային կոմպոզիցիաների թատերականացված ցուցադրություն, լուսանկարչական սեսիաներ, տաղավարների յուօրինակ ձևավորում, նորաձևության ցուցադրություն, գեղեցկության մրցույթ կանցկացվի։ «EXPO BEAUTY 2008» ցուցահանդեսը հագեցած կլինի տոնական մթնոլորտով, որտեղ հնարավոր կլինի Ամանորի շունչ զգալ:

LOGOS EXPO Center-ը Հայաստանում ցուցահանդեսներ կազմակերպող առաջին ընկերությունն է, որը ստեղծվել է 1999 թվականին։ Այն առաջնային է ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում տարբեր ոլորտների, արտադրական, ազգային և միջազգային ցուցահանդեսներ և համաժողովներ կազմակերպելու գործում։

Ամեն տարի LOGOS EXPO Center-ն անցկացնում է 10-12 մասնագիտացված ցուցահանդես, որոնք արտացոլում են տնտեսության դինամիկ զարգացումը։-0-