Հայաստանում անցկացվեցին երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում տիրող իրավիճակի առաջին խորհրդարանական լսումները

09.12.2008, 18:12
Հայաստանում անցկացվեցին երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում տիրող իրավիճակի առաջին խորհրդարանական լսումները

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երեքշաբթի Հայաստանում անցկացվեցին երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում տիրող իրավիճակի առաջին խորհրդարանական լսումները: Լսումները կազմակերպվել էին ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) և ՀՀ Ազգային Ժողովի հետ համատեղ։

«Վաղը նշվում է Մարդու իրավունքների պաշտպանության օրը, իսկ մարդու իրավունքների պաշտպանությունը սկսվում է երեխաների իրավունքները հարգելուց և նրանց նկատմամբ հասարակության վերաբերմունքից։ 1992թ. Հայաստանը միացավ ՄԱԿ-ի երեխաների իրավունքների Կոնվենցիային՝ դրանով իսկ արտահայտելով առկա խնդիրները լուծելու և երեխաների իրավունքների պաշտպանությունը ազգային ծրագրերում ընդգրկելու միջոցով գերակա դարձնելու պատրաստակամությունը»,- լսումների ընթացքում հայտարարեց ՀՀ խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը։

Նա հիշեցրեց, որ 1996թ. Հայաստանի Ազգային ժողովի կողմից ընդունվեց «Երեխաների իրավունքների մասին» օրենքը, որի հիման վրա երկրի կառավարությունը մշակեց և հաստատեց երեխաների իրավունքների պաշտպանության ազգային ծրագիրը։ Խորհրդարանի նախագահի խոսքերով, ծրագիրը համապատասխանում է Երկրի կայուն զարգացման ռազմավարությանը և ուղղված է Հայաստանի միջազգային պարտավորությունների կատարմանը։

«Ակնհայտ են վերջին տարիների ընթացքում երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում ձեռք բերված հաջողությունները։ Որպես գերակայություն՝ կառավարությունը ենթադրում է առանձին սոցիալական ոլորտների, մասնավորապես, կրթության, մշակույթի, առողջապահության, սոցիալական ապահովության ֆինանսավորման ավելացումը»,- հիշեցրեց նա։

Զարգացման ժամանակակից փուլում, ըստ Աբրահամյանի, գերակա են համարվում այն երեխաների սոցիալական ապահովման խնդիրները, ովքեր բնակչության խոցելի խմբերում են ընդգրկված են, որոնց մեջ ընդգրկված են նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխաները։

Խորհրդարանի ղեկավարի խոսքերով, այդ երեխաների մի մասը գտնվում է մանկատներում, պետության խնամքի տակ, և նրանց սոցիալական ապահովման համար մշակվել և անցկացվում են մի շարք միջոցառումներ։

Աբրահամյանը բարձր գնահատեց երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտի համագործակցությունը ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ։

«Չնայած որոշ հաջողություններին, առկա են մի շարք չլուծված խնդիրներ, որոնց հաղթահարմանը կարող են նպաստել անցկացվող խորհրդարանական լսումները։ Դրանք կօգնեն երևան հանել առկա խնդիրները և, անհրաժեշտության դեպքում, անցկացնել օրենսդրական դաշտի բարեփոխումներ»,- նշեց նա։

2007թ. արդյունքներով Հայաստանի 3,2 մլն բնակչության ընդհանուր թվի 1,3 միլիոնը երեխաներն են (մինչև 18 տարեկան)։ -0-