Հայ խաղաղապահների հերթական հերթափոխը մեկնեց Կոսովո

08.12.2008, 19:40
Հայ խաղաղապահների հերթական հերթափոխը մեկնեց Կոսովո
Հայ խաղաղապահների հերթական հերթափոխը մեկնեց Կոսովո

Երկուշաբթի Երևանում տեղի ունեցավ հայ խաղաղապահների հերթական տասներորդ հերթափոխի՝ Կոսովո մեկնելուն նվիրված հանդիսավոր միջոցառումը։

Դեկտեմբերի 7-ին Հայաստան վերադարձավ Կոսովոյում հայ խաղաղապահների 9-րդ հերթափոխը։

Միջոցառումը սկսվեց խաղաղապահ բրիգադի հրամանատարի տեղեկալ Ա.Սիմոնյանի զեկույցով, որից հետո խաղաղապահներին խոսքով դիմեց ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը։

«70 զինծառայողներ մեկնում են Կոսովո խաղաղապահ առաքելություն իրականացնելու, տեղի բնակչության անվտանգության ապահովման և նրանց աջակցություն ցուցաբերելու համար»,- նշեց Խաչատուրովը։

Նա մաղթեց խաղաղապահներին ամուր կամք և բարի վերադարձ Հայրենիք։

Միջոցառումն ավարտվեց խաղաղապահ գումարտակի հանդիսավոր քայլերգով։

Հայ զինծառայողները Կոսովոյում խաղաղապահ առաքելությանը մասնակցում են հունական գումարտակի կազմում՝ 2004 թ. փետրվարի 12-ից։ Ներկայումս Կոսովոյում գտնվող հայ «կապույտ բերետների» թիվը 34 է։ Խորհրդարանի հաստատմանը ներկայացված Հայաստանի և Հունաստանի միջև փոխըմբռնման հուշագրում փոփոխությունների կատարելու մասին արձանագրության համաձայն, նախատեսվում է Կոսովո գործուղել ՀՀ ԶՈՒ լրացուցիչ հրաձգային վաշտ։--0—