ՀՀ նախագահը կմասնակցի Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Ալեքսիյ Բ-ի հուղարկավորությանը

08.12.2008, 18:54
ՀՀ նախագահը կմասնակցի Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Ալեքսիյ Բ-ի հուղարկավորությանը
ՀՀ նախագահը կմասնակցի Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Ալեքսիյ Բ-ի հուղարկավորությանը

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երկուշաբթի կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Ալեքսիյ Բ-ի հուղարկավորության արարողությանը, հայտնում է ՀՀ պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Ալեքսիյ Բ-ին, ով ավելի քան 18 տարի գլխավորել է Ռուս Ուղղափառ եկեղեցին, մահացավ ուրբաթ, կյանքի 80-րդ տարում մերձմոսկովյան Պերեդելկինոյի իր նստավայրում։

ՌՈՒԵ առաջնորդի հուղարկավորությունը տեղի կունենա դեկտեմբերի 9-ին Մոսկվայի Բոգոյավլենսկի տաճարում։ Այդպիսին է եղել պատրիարքի կամքը կենդանության օրոք։ --0--