Հայաստանի պաշտպանության նախարարը Ռուսաստանի հայ համայնքի մի շարք ներկայացուցիչների գերատեսչական մեդալներ է շնորհել

08.12.2008, 18:10
Հայաստանի պաշտպանության նախարարը Ռուսաստանի հայ համայնքի մի շարք ներկայացուցիչների գերատեսչական մեդալներ է շնորհել
Հայաստանի պաշտպանության նախարարը Ռուսաստանի հայ համայնքի մի շարք ներկայացուցիչների գերատեսչական մեդալներ է շնորհել

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երկուշաբթի ընդունեց Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչների պատվիրակությանը` ՌԴ-ում ՀՀ գլխավոր հյուպատոս Արարատ Գոմցյանի գլխավորությամբ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց հայկական պաշտպանական գերատեսչության ղեկավարի մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը:

«Հանդիպման ընթացքում Պաշտպանության նախարարը կարևորեց սփյուռքի և Ռուսաստանի Դաշնության հայերի մասնակցությունը հայրենիքում իրականացվող ծրագրերին և նախաձեռնություններին»,- նշեց Շահսուվարյանը:

Օհանյանը բարձր գնահատեց և Արարատ Գոմցյանի կատարած աշխատանքը` հայազգի երիտասարդների` հայրենիք վերադառնալու և հայրենի զինված ուժերում ծառայելու գործում:

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև համագործակցության զարգացման գործում ունեցած ավանդի, ինչպես նաև ՀՀ զինված ուժերին ցուցաբերած աջակցության համար ՌԴ մի շարք հայազգի քաղաքացիները պարգևատրվեցին ՊՆ գերատեսչական մեդալներով։

«Մարշալ Բաղրամյանի» մեդալով մասնավորապես պարգևատրվել են Ալբերտ Շամիլյանցը, Անդրեյ Կեգեյանը, Արմեն Ստեփանյանը, Լևոն Ադամյանը «Անդրանիկ Օզանյան» մեդալով` Արտյոմ Արզումանյանը, Էդուարդ Վարդանյանը, Տեր-Արամ Հունանյանը, «Դրաստամատ Կանայան» մեդալով` Ժիրայր Մխոյանը և Հարություն Սուրմալյանը:

Իր հերթին Լևոն Ադամյանը, ով, ի դեպ, Անապա քաղաքի պատգամավոր է, շնորհակալություն հայտնեց նախարարին` գնահատանքի համար և Ռուսաստանի հայ համայնքի անունից Ս. Օհանյանին նվիրեց խորհրդանշական նավ` նշելով, որ այսուհետ ևս ջանք չեն խնայի առավելագույնս նպաստելու հայրենիքի բարօրությանը և զարգացմանը:

Իսկ Արտյոմ Արզումանյանը Ս. Օհանյանին հանձնեց Կովկասի լավագույն «Ռոդնիկ» առողջարանի երեք ուղեգիր` ՀՀ ԶՈւ սպաների համար` տեղեկացնելով, որ այս նախաձեռնությունը շարունակական բնույթ է կրելու:--0--