Հայաստանն ու Շվեյցարիան արտակարգ իրավիճակներում համագործակցության համաձայնագիր են ստորագրել

08.12.2008, 16:57
Հայաստանն ու Շվեյցարիան արտակարգ իրավիճակներում համագործակցության համաձայնագիր են ստորագրել
Հայաստանն ու Շվեյցարիան արտակարգ իրավիճակներում համագործակցության համաձայնագիր են ստորագրել

Արտակարգ իրավիճակներում համագործակցության մասին համաձայնագիրը Հայաստանի և Շվեյցարիայի միջև երկուշաբթի ստորագրել են հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանն ու Վրաստանում և Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Լորենցո Ամբերդը։

Համաձայնագիրը թույլ կտա Շվեյցարիայի արագ արձագանքման փրկարար ջոկատներին արտակարգ իրավիճակների դեպքում անհապաղ օգնության գալ Հայաստան՝ ժամանակ չկորցնելով տարբեր դիվանագիտական ու մաքսային ընթացակարգերի վրա։

«Արտակարգ իրավիճակները սահմաններ չեն ճանաչում։ Աջակցություն ստանալով՝ մենք մեր կողմից միշտ պատրաստ ենք սատարել և օգնության ձեռք մեկնել»,- ասաց Շահգելդյանը։  

Նրա խոսքերով, համաձայնագիրը թույլ կտա Հայաստանի և Շվեյցարիայի փրկարար ծառայություններին երկարաժամկետ և արդյունավետ համագործակցել։  

Կողմերը նշեցին, որ Հայաստանն ու Շվեյցարիան արդեն հասել են մեծ հաջողությունների գոյություն ունեցող համագործակցության շրջանակներում՝ հատկապես նշելով «Արձագանք» ծրագիրը։

Շվեյցարիայի զարգացման ու համագործակցության գործակալությունը (SDC) 1998 թվականից Հայաստանում իրականացնում է հումանիտար աջակցության ու զարգացման բազմաթիվ ծրագրեր, որոնց թվում է «Արձագանք» ծրագիրը։ 2005 թ.-ից իրականցվող տվյալ ծրագրի հիմնական նպատակը շրջաններում սարքավորումներ տրամադրելու և փրկարարներին ինտենսիվ կրթելու միջոցով արձագանքի համակարգերն ամրացնելն է։

«Արձագանք» ծրագրի հիմնական բաղկացուցիչը հասարակական տեղեկացվածության «Հրշեջները համայնքներում» փորձնական ծրագիրն է։ --0--