Գյումրիում տեղի է ունեցել Վլադիմիր Սպիվակովի և «Մոսկվայի վիրտուոզների» համերգը

05.12.2008, 19:27
Գյումրիում տեղի է ունեցել Վլադիմիր Սպիվակովի և «Մոսկվայի վիրտուոզների» համերգը
Գյումրիում տեղի է ունեցել Վլադիմիր Սպիվակովի և «Մոսկվայի վիրտուոզների» համերգը

Հայաստանի՝ մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Գյումրիում տեղի է ունեցել Վլադիմիր Սպիվակովի և «Մոսկվայի վիրտուոզների» համերգը։ 

Վլադիմիր Սպիվակովը և նրա ղեկավարած «Մասկվայի վիրտուոզներ» նվագախումբը Սպիտակի կործանարար երկրաշարժի 20-ամյա տարելիցի կապակցությամբ դեկտեմբերի 3-6-ը համերգներով հանդես են գալիս Երևանում և Գյումրիում։

«Գյումրիի հետ կապված ես դառը հուշեր ունեմ։ Այն ժամանակ մենք այս քաղաք եկանք երկրաշարժից հետո և մարդկային սարսափելի վշտի ականատես եղանք, տեսանք կիսավեր տներ»,- Սպիվակովն ասաց ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ։

Նա հիշեց, որ համերգներից մեկի ժամանակ իրեն մի գորգ նվիրեցին, որը հյուսված  էր արդեն մահացած երեխայի ձեռքով։ Գորգի վրա ծաղրածու էր պատկերված։

«Այդ ծաղրածուն ինձ հետ շրջում է աշխարհով մեկ։ Դրա կողքին ևս մեկ գորգ է՝ տարիներ անց հյուսված մեկ այլ երեխայի ձեռքով, որը ծնվել էր այդ օրը, իսկ նրա ծնողները զոհվել էին»,- ասաց Սպիվակովը։ 

Նրա խոսքերով Հայաստանն իր համար կարծես երկրորդ հայրենիք լինի, իսկ հայ ժողովուրդն ու նրա դժբախտությունները շատ հոգեհարազատ են երաժշտին։

«Ես չեմ կարող ասել, թե վերածնված Գյումրի քաղաքը տեսա։ Բայց ես տեսա երեխաների, շատ տաղանդավոր երեխաների, որոնք մեր համերգից հետո երգում էին։ Այդ ժամանակ ես մտածեցի, որ իմ գիտակցությունը բավականին վատատեսական էր, բայց իմ հավատքը, ամեն դեպքում՝ լավատեսությամբ լի»,- ասաց նա։  

1988թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ։ Աղետը  հիմնովին ավերեց Հայաստանի հյուսիսում գտնվող երկու քաղաք՝ Սպիտակն ու Լենինանականը (այժմյան Գյումրին), ավելի քան հարյուր գյուղ։ Եվս մի քանի քաղաքներ  ավերվեցին մասամբ։

Երկրաշարժի 6-բալանոց գոտին ընդգրկել էր շուրջ 30.000 քառակուսի կիլոմետր տարածք, ստորգետնյա ցնցումները զգացվել էին Երևանում և Թբիլիսիում։

Գիտնականների հաշվարկներով, երկրաշարժի ժամանակ երկրակեղևի ճեղքման  գոտում դուրս է ժայթքել Հիրոսիմայի վրա գցված տասը ատոմային ռումբերի  պայթյունին համարժեք էներգիա։ Երկրաշարժի ալիքը տարածվել է աշխարհով մեկ և արձանագրվել Եվրոպայի, Ասիայի, Ամերիկայի և Ավստրալիայի սեյսմիկ կայանների կողմից։

Երկրաշարժի էպիկենտրոնում՝ Սպիտակ քաղաքում, նրա ուժգնությունը, գնահատելով 12-բալանոց սանդղակով, կախված շինությունների ավերվածության աստիճանից՝ հասել է 10 բալի, Լենինականում (Գյումրի)՝ 9 բալի, Կիրովականում (Վանաձոր)՝ 8 բալի։ Սպիտակ քաղաքն ավերվել էր հիմնովին։

Այդ օրը, ըստ պաշտոնական տվյալների, զոհվեց 25 հազ. մարդ, 140 հազարը դարձան հաշմանդմաներ, իսկ կես միլիոն մարդ մնաց անօթևան։--0--