Երևանում տեղի է ունեցել «Երեխաների իրավունքները՝ նորովի» ծրագրի մասնակիցների պարգևատրումը

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հասարակայնության հետ կապերի հայկական ընկերակցությունը (APRA) և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (UNICEF) ուրբաթ պարգևատրել են «Երեխաների իրավունքները՝ նորովի» ծրագրի հաղթողներին։
APRA-ն և UNICEF-ը 2008 թ.-ի հունիսից «Երեխաների իրավունքները՝ նորովի» համատեղ կրթական արշավ էին անցկացնում, որի շրջանակներում մրցույթներ են կազմակերպվել երեխաների խնդիների մասին լավագույն լրագրողական նյութ և երեխաների իրավունքներին նվիրված լավագույն դասի սցենար անվանակարգերում։
«Երեխաների իրավունքները մարդու իրավունքներից անբաժան են»,- պարգևատրման ժամանակ հայտարարեց Հայաստանում UNICEF-ի ներկայացուցիչ Լեյլի Մուշիրին։
Նրա խոսքերով, իր իրավունքներն իմացող երեխան հասարակության կարևորագույն մասն է կազմում։
Իր կողմից APRA-ի նախագահ Արա Սաղաթելյանը նշեց ԶԼՄ-ների անփոխարինելի դերը երեխաների խնդիրները հասարակայնությանը ներկայացնելու գործում։
Ծրագրի արդյունքներն ամփոփելուց հետո ուսուցչական ու լրագրողական մրցույթների հաղթողներին մրցանակներ ու պատվոգրեր շնորհվեցին։
Երեխաների իրավունքներին նվիրված «Լավագույն դաս» սցենարի մրցույթի հաղթողներ դարձան ՀՀ տարբեր մազերի 5 ուսուցիչներ. Անահիտ Հովհաննիսյանը Արարատի մարզից, Գալինա Քոչարյանը և Աստղիկ Ավեստիսյանը Լոռու մարզից, Սուսաննա Սարգսյանը Սյունիքից, Հասմիկ Գուլյանը Երևանից։
Լրագրողական մրցույթում պրոֆեսիոնալ ժյուրին հաղթող է ճանաչել «Ազատություն» ռադիոկայանի «Մաքս Լիբերթի» երիտասարդական ծրագիրը, «Ռադիո Վան FM-103»-ի թղթակից Էլեոնորա Ասլանյանին, «Առավոտ» թերթի լրագրող Լուսինե Բուդաղյանին և Panorama.am ցանցային ԶԼՄ-ին։
Հասարակայնության հետ կապերի հայկական ընկերակցությունը (APRA) և UNICEF-ն արդեն երկրորդ անգամ են նման ակցիա անցկացնում։ 2005 թ.-ին ծրագրին մասնակցում էին միայն լրագրողներ։ --0--