Ռուս խորհրդարանականները դեկտեմբերի 7-ին Գյումրիում Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան կբացեն
Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված «Անմեղ զոհերին, գթառատ սրտերին» հուշարձանը կբացվի դեկտեմբերի 7-ին Գյումիրում, հայտարարեց միջխորհրդարանական համագործակցության հայ-ռուսական հանձնաժողովի ռուս համանախագահ Նիկոլայ Ռիժկովը։
«Մեկուկես տարի առաջ Ռուսաստանի հայկական համայնքը ստեղծեց հոգաբարձուների խորհուրդ իմ գլխավորությամբ՝ Ռուսաստանի ժողովրդական և ՀՀ վաստակավոր նկարիչ Ֆրիդրիխ Սողոյանի էսքիզով Գյումրիում երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի կանգնեցման նպատակով»,- ուրբաթ հայտնեց նա Երևանում կայացած հանձնաժողովի նիստում։
Ռիժկովն ասաց, որ հուշարձանի աշխատանքները տարվել են մեկուկես տարվա ընթացքում, և արդեն երկու օրից՝ Սպիտակի երկրաշարժի օրը, այն կբացվի ռուս խորհրդականների մասնակցությամբ։
Հուշարձանի քանդակագործները բրոնզով պատկերել են փրկարարների և երկրաշարժի զոհերի պատկերները։ Այստեղ են և ռուս զինվորը, ով օգնում է երեխային դուրս գալ փլատակներից, և ֆրանսաիացի կամավորը՝ որոնող շունը կողքին։
Ութմետրանոց բրգաձև կոմպոզիցիայի գագաթը պսակում է փրկված կնոջ՝ Մայր-Հայաստանի կերպարը՝ իր երկու երեխաներին գրկած։ Հուշարձանի պատվանդանին կգրվեն շնորհակալական խոսքեր. «Հուշարձանը կանգնեցվել է 2008թ. դեկտեմբերի 7-ին ժողովրդի միջոցներով՝ Ն.Ի.Ռիժկովի նախաձեռնությամբ և աջակցությամբ»։
Կառույցի շուրջը գրանիտի վրա կլինի տեղեկատվություն ավերածությունների, զոհերի թվի, փրկարար և վերականգնողական աշխատանքների մասնակիցների մասին։ -0-