2008 թ.-ի տասը ամսում Հայաստանի իրավապահ մարմինների կողմից թրաֆիքինգի ոլորտի 10 հանցագործություն է հայտնաբերվել, 8-ը բացահայտվել է

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. 2008 թ.-ի տասը ամսում Հայաստանի իրավապահ մարմինների կողմից թրաֆիքինգի ոլորտի 10 հանցագործություն է հայտնաբերվել, որոնցից 8-ը բացահայտվել է ՀՀ Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների կողմից, հայտնեց ՀՀ Ոստիկանության ԿՀԴՊՎ պետ, գնդապետ Հունան Պողոսյանը։
«Տասը գործերից մեկը վերաբերում էր աշխատուժի թրաֆիքինգին, մյուսները՝ մարդկանց սեռական շահագործմանը»,- հայտնեց նա ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ։
Պողոսյանի խոսքերով, նշված ժամանակահատվածում ՀՀ ՔՕ 132 հոդվածի առաջին մասով (մարդկանց առուծախ) մեղադրանք է ներկայացվել 17 քաղաքացիների, որոնցից 7-ը դատապարտվել էեն Հարուցված քրեական գործերով տուժած է ճանաչվել 37 մարդ։
2007 թ.-ին ՀՀ իրավապահ մարմինների կողմից ՀՀ ՔՕ 132 հոդվածով հայտնաբերվել էր 8 հանցագործություն, որոնցից մեկը վերաբերել է աշխատուժի թրաֆիքինգին, 7-ը՝ սեռական շահագործմանը։
ԿՀԴՊ պետի խոսքերով, ՀՀ արտգործնախարարության հետ համատեղ միջոցառումների ընթացքում 2008 թ.-ին թրաֆիքինգի մեկ զոհ ՄԱԷ-ից վերադարձել է Հայաստան։
Պողոսյանը հայտնեց, որ 2008 թ.-ի 10 ամսում իրավապահ մարմինների կողմից իրականացված ստուգումների ընթացքում մարմնավաճառությամբ զբաղվելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 357 մարդ, բժշկական ստուգումների արդյունքում նրանցից 110-ի մոտ վեներական հիվանդություններ են հայտնաբերվել։
Ընդհանուր առմամբ, նրա խոսքերով, 2008 թ.-ի 10 ամսում հայտնաբերվել է 614 նման հանցագործություն, 362 մարդ ենթարկվել է քրեական պատասխանատվության, որոնցից 98-ը՝ նախկինում դատապարտվածներ, այդ թվում՝ 11 կին, 7 անչափահաս, 7 արտասահմանցի։ --0--