ՀՀ վարչապետը ժամանել է Մոսկվա իր ռուս գործընկերոջ հետ հանդիպելու նպատակով

05.12.2008, 13:26
ՀՀ վարչապետը ժամանել է Մոսկվա իր ռուս գործընկերոջ հետ հանդիպելու նպատակով
ՀՀ վարչապետը ժամանել է Մոսկվա իր ռուս գործընկերոջ հետ հանդիպելու նպատակով

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ժամանել է Մոսկվա, որտեղ նախատեսված է նրա առանձնազրույցը ՌԴ կառավարության ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ։

Ինչպես հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության հատուկ թղթակիցը, Պուտինի հետ Սարգսյանի հանդիպման ընթացքում ծրագրվում է քննակել ռուս-հայկական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ շեշտադրելով առևտրատնտեսական և ներդրումային փոխգործակցությունը, ինչպես նաև էներգետիկայի, մշակող արդյունաբերության, բանկային, շինարարական և տրանսպորտի ոլորտներում խոշոր համատեղ նախագծերի իրագործումը։

Հանդիպումից հետո կկայանա աշխատանքային նախաճաշ՝ հայկական պատվիրակության անդամների մասնակցությամբ. պատվիրակության կազմում են կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, վարչապետի օգնական Խաչատուր Ավալյանը։

Այսօր Մոսկվայում Հայաստանի դեսպանատանը նախատեսված է նաև Սարգսյանի հանդիպումը Ռուսաստանում բնակվող շուրջ 80 հայ ձեռներեցների հետ։-0-