Հայաստանի և Շվեյցարիայի միջև համագործակցության համաձայնագիր է ստորագրվել
04.12.2008,
17:42
Հայաստանի և Շվեյցարիայի միջև համագործակցության համաձայնագիր է ստորագրվել
ՀՀ կառավարությունը հինգշաբթի հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Շվեյցարիայի Համադաշնության կառավարության միջև արտակարգ իրավիճակների ժամանակ համագործակցության մասին» համաձայնագրի կնքմանը, ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանը:
«Այս համաձայնագիրը Շվեյցարիայի հետ համագործակցությա նոր փուլ է և տեխնիկական օգնություն ստանալու և կադրերի պատրաստման հարցում աջակցության հնարավորություն է տալիս»,- ասաց նա կառավարական նիստի ընթացքում:
Շահգելդյանի խոսքերով, այսօր Շվեյցարիայի հետ արդեն իսկ եղած համագործակցության շրջանակներում երկու հազար հրշեջներ վերապատրաստման դասընթացներ են անցնում: --0--