ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նվիրված Imagine Cup – 2009 մրցույթին

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ուրբաթ՝ դեկտեմբերի 5-ին, ժամը 14։00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նվիրված սպասվող Imagine Cup – 2009 (Երևակայության գավաթ) մրցույթին։
Մամուլի ասուլիսի մասնակիցներն են՝
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը,
Հայաստանում Microsoft-ի ներկայացուցչության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը,
ՀՀ էկոնոմիկայի նախարարության բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման վարչության պետ Ժենյա Ազիզյանը,
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։
«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7։
Հեռախոսներ հավատարմագրվելու համար. 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108)։ --0—