Երևանում առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում. Հայհիդրոմետ

03.12.2008, 17:11
Երևանում առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում. Հայհիդրոմետ

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Առաջիկա հինգ օրերին Երևանում տեղումներ չեն սպասվում, չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց  Հայպետհիդրոմետ ծառայության կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը։

Միաժամանակ նա նշեց, որ չնայած դեկտեմբերյան անսովոր տաք եղանակին՝ ձմեռը Հայաստանում ցուրտ է լինելու։

«Մեր կանխատեսումներով, օդի ջերմաստիճանը հունվար-փետրվարին նորմայի սահմաններում կլինի»,- ասաց Սուրենյանը։ -0-