Հայ փրկարար ջոկատները համապատասխանում են համաշխարհային չափորոշիչներին. ԱԻՆ փորձագետ

03.12.2008, 15:40
Հայ փրկարար ջոկատները համապատասխանում են համաշխարհային չափորոշիչներին. ԱԻՆ փորձագետ
Հայ փրկարար ջոկատները համապատասխանում են համաշխարհային չափորոշիչներին. ԱԻՆ փորձագետ

Հայաստանում ստեղծվել և գործում են համաշխարհային մակարդակի փրկարար ջոկատներ, երեքշաբթի Երևանում միջազգային գիտաժողովի ընթացքում հայտարարեց ՌԴ ԱԻՆ «Ցենտրոսպաս» ջոկատի ղեկավարի տեղակալ, Ռուսաստանի հերոս Վլադիմիր Լեգոշինը։

«Հայ փրկարար ծառայությունները լավ պատրաստված են և ունեն համապատասխան սարքավորումներ, նրանք իրենց գերազանց դրսևորեցին  Իրանում և Թուրքիայում փրկարար օպերացիների ժամանակ»,- ասաց նա։

«Սպիտակի երկրաշարժի դասերը» թեմայով միջազգային գիտաժողովը բացվեց Երևանում ԱԻ նախարարության կողմից Սպիտակի երկրաշարժի 20-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում։

«Սպիտակի երկրաշարժի գլխավոր դասը Հայաստանում և նախկին ԽՍՀՄ մյուս հանրապետություններում փրկարար ծառայությունների ստեղծումն էր»,- նշեց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-լեյտենանտ Էդիկ Բարսեղյանը։

Ըստ նրա, 1988թ. դեկտեմբերի Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի մեծ թվի հիմնական պատճառը փրկարար ծառայությունների բացակայությունն էր և տարերային աղետի պայմաններում աշխատանքին անպատրաստ լինելը։

Գիտաժողովին քննարկվեցին Հայաստանի փրկարար ծառայությունների վիճակը, նոր տարերային աղետներին դիմակայելու պատրաստվածության հարցերը, ինչպես նաև անցկացվեց երկրաշարժերի հետևանքները կանխելու համաշխարհային փորձի վերլուծություն։

Գիտաժողովին զեկույցներով հանդես եկան Տարերային ռիսկերի նվազեցման ՄԱԿ-ի զարգացման ծրագրի խորհրդական Ն.Անթաձեն, Շվեդիայի փրկարար ծառայությունների գործակալության նախկին ղեկավար Լ.Մայլբեկը, Բուլղարիայի հանրապետության ԱԻՆ քաղաքացիական պաշտպանության ազգային ծառայության գլխավոր տեսուչ Ս.Պանևը։

Հայ մասնագետներից բացի գիտաժողավի աշխատանքներին մասնակցեցին նաև պատվիրակություններ Սևծովյան տնտեսական համագործակցության երկրներից (Ռուսաստան, Ուկրաինա, Վրաստան, Բուլղարիա, Ռումինիա, Հունաստան), ինչպես նաև Շվեդիայից։

Մասնակիցների թվում էին Հայաստանում տարբեր միջազգային կազմակերպությունների՝ ՄԱԿ, ԱՀԿ, Կարմիր խաչի և Կարմիր մահիկի   միությունների միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչներ։

Գիտաժողվի աշխատանքից առաջ մասնակիցները ներկա գտնվեցին դեկտեմբերի 1-2-ին Գյումրիում անցկացված «Փրկարար աշխատանքների իրականացումը երկրաշարժի ժամանակ» միջազգային ուսումնավարժանիքն։

Վարժանքի ընթացքում միջազգային փրկարարների և փորձագետների մասնակցությամբ խաղարկվեցին ուժեղ երկրաշարժի ժամանակ հնարավոր գրեթե բոլոր սցենարները։

1988թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ։ Աղետը  հիմնովին ավերեց Հայաստանի հյուսիսում գտնվող երկու քաղաք՝ Սպիտակն ու Լենինանականը (այժմյան Գյումրին), ավելի քան հարյուր գյուղ։ Եվս մի քանի քաղաքներ մասնակի ավերածությունների ենթարկվեցին:

Երկրաշարժի էպիկենտրոնում՝ Սպիտակ քաղաքում, նրա ուժգնությունը, գնահատելով 12-բալանոց սանդղակով, կախված շինությունների ավերվածության աստիճանից՝ հասել է 10 բալի, Լենինականում (Գյումրի)՝ 9 բալի, Կիրովականում (Վանաձոր)՝ 8 բալի։ Սպիտակ քաղաքն ավերվել էր հիմնովին։

Այդ օրը, ըստ պաշտոնական տվյալների, զոհվեց 25 հազ. մարդ, 140 հազարը դարձան հաշմանդմաներ, իսկ կես միլիոն մարդ մնաց անօթևան։--0—