Երևանում հրդեհի հետևանքով տարեց կին է մահացել
03.12.2008,
12:50
Երևանում հրդեհի հետևանքով տարեց կին է մահացել
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երևանում հրդեհի հետևանքով տարեց կին է մահացել, չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ փրկարար ծառայությունից։
Դեպքը տեղի է ունեցել նախօրեին՝ Երևանի Ռոստովյան փողոցում գտնվող շենքերից մեկում։
«Հրդեհի հետևանքով մահացել է տանտերը՝ 84-ամյա Արուսյակ Սահակյանը», - ասվում է տեղեկատվության մեջ։-0-