Բանակում հրամանատարների խստությունը չպետք է վերածվի զինվորին հասցված վիրավորանքի. ՀՀ պաշտպանության նախարար

Բանակում անձնակազմի հրամանատարների կողմից հասցված վիրավորանքն անընդունելի է, կարծում է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։
«ՀՀ պաշտպանության նախարարությունը խրախուսում է բանակում հրամանատարակազմի կողմից ցուցաբերած խստությունը, սակայն այն չպետք է վերածվի զինվորի անձի նկատմամբ հասցված վիրավորանքի», - հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարը նախօրեին՝ Հանրապետական հավաքակայանում զորակոչիկների ծնողների հետ հանդիպման ժամանակ։
«Մենք մտադիր ենք նոր քաղաքականություն կիրառել այն հրամանատարների նկատմամբ, ովքեր խախտում են միջանձնային հարաբերությունների էթիկան», - նշել է Օհանյանը։
Նախարարը շնորհակալություն է հայտնել զորակոչիկների ծնողներին վստահության համար։ Օհանյանը հավաստիացրել է, որ ազգային բանակում ծառայելը կօգնի նրանց որդիների մեջ մարդկային լավագույն արժանիքների ձևավորմանը՝ միաժամանակ զորակոչիկներին մաղթելով հաջող ծառայություն։-0-