Երևանում կանցկացվի «Սպիտակի երկրաշարժի դասերը» խորագրով գիտաժողով

02.12.2008, 13:33
Երևանում կանցկացվի «Սպիտակի երկրաշարժի դասերը» խորագրով գիտաժողով
Երևանում կանցկացվի «Սպիտակի երկրաշարժի դասերը» խորագրով գիտաժողով

Երևանում չորեքշաբթի կանցկացվի «Սպիտակի երկրաշարժի դասերը» խորագրով միջազգային ներկայացուցչական գիտաժողով, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ փրկարար ծառայության ղեկավարի խորհրդական, գնդապետ Նիկոլայ Գրիգորյանը։

Նա հիշեցրել է, որ Սպիտակի երկրաշարժի 20-րդ տարելիցի կապակցությամբ դեկտեմբերի 1-2-ին Գյումրիում տեղի է ունեցել «Փրկարարական աշխատանքների իրականացումը երկրաշարժի ժամանակ» թեմայով միջազգային ներկայացուցչական ուսումնավարժություն, որին մասնակցել են Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության երկրների ներկայացուցիչները։

«Միջազգային փրկարարների և փորձագետների մասնակցությամբ ուսումնավարժությունների ընթացքում ներկայացվել են ուժեղ երկրաշարժի ժամանակ հնարավոր գրեթե բոլոր սցենարները», - նշեց Գրիգորյանը։

1988թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ։ Աղետը  հիմնովին ավերեց Հայաստանի հյուսիսում գտնվող երկու քաղաք՝ Սպիտակն ու Լենինանականը (այժմյան Գյումրին), ավելի քան հարյուր գյուղ։ Եվս մի քանի քաղաքներ  ավերվեցին մասամբ։ Այդ օրը, ըստ պաշտոնական տվյալների, զոհվեց 25 հազ. մարդ, 140 հազարը դարձավ հաշմանդամ, իսկ կես միլիոն մարդ մնաց անօթևան։--0—