ՀՀ արտգործնախարարը կմեկնի Հելսինկի՝ ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստին մասնակցելու համար

02.12.2008, 11:42
ՀՀ արտգործնախարարը կմեկնի Հելսինկի՝ ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստին մասնակցելու համար
ՀՀ արտգործնախարարը կմեկնի Հելսինկի՝ ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստին մասնակցելու համար

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 3-ին եռօրյա այցով կմեկնի Հելսինկի՝ մասնակցելու ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Տեղեկատվության համաձայն, Հելսինկիում տեղի կունենա Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դե Բրիշամբոյի (Marc Perrin de Brichambaut) հետ:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կհանդիպի նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամադյարովի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա), Մեթյու Բրայզայի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:

Այցի ընթացքում նախարարը հանդիպումներ կունենա Լյուքսեմբուրգի Արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնի (Jean Asselborn), Իռլանդիայի արտաքին գործերի նախարար Մայքլ Մարթինի (Michael Martin), ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Լին Պասկոյի (Lynn Pascoe) հետ:

Որպես ՀԱՊԿ-ում նախագահող երկրի՝ Հայաստանի ԱԳ նախարար, Էդվարդ Նալբանդյանը Հելսինկիում կկազմակերպի կազմակերպության անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպում:

Բացի այդ Հելսինկիում ՀՀ ԱԳ նախարարը հանդիպում կունենա նաև Թուրքիայի ԱԳ նախարար Ալի Բաբաջանի (Ali Babacan) հետ:

Միաժամանակ ՀՀ արտգործնախարարության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի ղեկավար Տիգրան Բալայանը չի հաստատել Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպման հնարավորությունը։-0-