Հայ հաշմանդամներն աշխարհում առաջին անգամ ոսկրածուծի ռեեստրի դոնորներ դարձան

01.12.2008, 16:54
Հայ հաշմանդամներն աշխարհում առաջին անգամ ոսկրածուծի ռեեստրի դոնորներ  դարձան
Հայ հաշմանդամներն աշխարհում առաջին անգամ ոսկրածուծի ռեեստրի դոնորներ  դարձան

Հայկական «Փյունիկ» հասարակական կազմակերպության 50 հաշմանդամներ աշխարհում առաջին անգամ ոսկրածուծի ռեեստրի դոնորներ դարձան, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտեց հաշմանդամների «Փյունիկ» միության ծրագրերի ղեկավար Ռուզաննա Սարգսյանը։ 

Այս նախաձեռնությունը բացառիկ է ոչ միայն նրանով, որ աշխարհում նմանը չունի, այլև նրանով, որ հաշմանդամներն են ոսկրածուծի դոնորներ դառնում սակավարյունությամբ ու արյան այլ հիվանդություններով տառապողների համար։ Այսպիսով նրանք, որպես հասարակության անբաժան ու լիիրավ մասնիկ, օգնում են բոլոր կարիքավորներին»,- ասաց Սարգսյանը։

«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» հիմնադրամի նախագահ Ֆրիդա Ջորդանը, որը ներկա էր բարեգործական ակցիային, շնորհակալություն հայտնեց ոսկրածուծի ռեեստրի նոր դոնորներին։

«Ես հպարտ եմ, որ հենց այս բարեգործական ակցիան է վերամիավորում ամբողջ աշխարհի հայերին։ Գտնելով համապատասխան դոնորին՝ մենք անպայման աշխարհում որևէ մեկին կփրկենք։ Սովորաբար ոսկրածուծի դոնորներ ընտանիքի անդամներն են դառնում, բայց մեր ռեեստրը օգնում է ամբողջ աշխարհի հայերի շրջանում գտնել դոնորներ, որոնք ազգականներ չեն»,- ասաց Ֆրիդա Ջորդանը։

«Փյունիկ» հաշմանդամների միությունը հիմնադրվել է 1988 թ.-ին, ներկայումս  նրա կազմում ավելի քան 3 հազար մարդ կա։  

«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է Հայաստանում՝ 1999 թ.-ի հունիսին։ Ռեեստրի նպատակը Հայաստանում և Սփյուռքի ներկայացուցիչների շրջանում լեյկեմիայով և արյան այլ հիվանդություններով տառապող մարդկանց համար ոսկրածուծի համապատասխան դոնորներ փնտրելն է։

Ռեեստրի կենտրոնական գրասենյակն ու լաբորատորիան բացվել են Երևանում 2000 թ. դեկտեմբերի 28-ին։ 2001 թ. հունվարից՝ դոնորների գրանցման սկզբից մինչ օրս ռեեստրին է միացել 14 հազ. դոնոր՝ ոչ միայն Հայաստանից, այլև Սփյուռքից։

2001 թ.-ի փետրվարի 17-ին Լոս-Անջելեսում բացվել է ռեեստրի ամերիկյան մասնաճյուղը, որը զբաղվում է Ամերիկայում բնակվող հայերի շրջանում դոնորների կամավոր գրանցմամբ։ Հայկական ռեեստրը Ոսկրածուծի դոնորների միջազգային կազմակերպության (BMDW) անդամ է։-0-