Հայաստանը դեռևս բավականին ժամանակ ունի ԵԽԽՎ բանաձևերը կատարելու համար. նախկին խոսնակ

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը դեռևս բավականին ժամանակ ունի ԵԽԽՎ բանաձևերը կատարելու համար, ուրբաթ հայտարարեց ՀՀ Ազգային ժողովի նախկին խոսնակ, անկախ պատգամավոր Տիգրան Թորոսյանը։
ԵԽԽՎ-ն գարնանային և ամառային նստաշրջանների ժամանակ ընդունեց Հայաստանի վերաբերյալ 1609 և 1620 բանաձևերը, որոնցով նախատեսվում է իրականացնել Երևանի մարտի 1-ի դեպքերի օբյեկտիվ հետաքննություն, ամրապնդել ժողովրդավարական ինստիտուտները և հաստատել քաղաքական երկխոսություն։ Հայաստանի կողմից նոր բանաձևի կատարման ժամկետը երկարացվել է մինչև ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը:
«ԵԽԽՎ բանաձևերի իրականացման հարցում դեռևս չլուծված հարցեր կան, սակայն Հայաստանը մոտ երկու ամիս ժամանակ ունի դրանք կատարելու համար, այդ առումով դեռևս վաղ է որևէ գնահատական տալ դրանց կատարման վերաբերյալ»,- ասաց Թորոսյանը։
Ինչպես կարծում է նախկին խոսնակը, երկու ամիսը միանգամայն բավարար է անհրաժեշտ աշխատանքների համար, ինչից հետո արդեն հնարավոր կլինի համապատասխան որոշում ընդունել։ -0-