Երևանի Դավթաշենի կամրջից տղամարդ է նետվել
28.11.2008,
16:52
Երևանի Դավթաշենի կամրջից տղամարդ է նետվել
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երևանում հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը Դավթաշենի կամրջից տղամարդ է նետվել։ Նրա անձը դեռևս հաստատված չէ։ Այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հանրապետության փրկարար ծառայության մամուլի ծառայությունից։
«Դեպքի վայր ժամանած փրկարարները հայտնաբերել և իրավապահ մարմիններին են հանձնել տղամարդու դին»,- ասվում է հաղորդագրության մեջ։ --0--