Հայաստանում կանցկացվի «Փրկարարական աշխատանքների իրականացումը երկրաշարժի ժամանակ» թեմայով ուսումնավարժություն

28.11.2008, 15:58
Հայաստանում կանցկացվի «Փրկարարական աշխատանքների իրականացումը երկրաշարժի ժամանակ» թեմայով ուսումնավարժություն

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Դեկտեմբերի 1-2-ին Գյումրի քաղաքում «Փրարարական աշխատանքների իրականացումը երկրաշարժի ժամանակ» թեմայով միջազգային ներկայացուցչական ուսումնավարժություն կանցկացվի, «Նովոստի-Արմենիա» գործակալութդանը հայտնեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունից։

«Միջազգային փրկարարների և փորձագետների մասնակցությամբ ուսումնավարժության ընթացքում գործնականում կխաղարկվեն խոշոր երկրաշարժերի ժամանակ հնարավոր գրեթե բոլոր սցենարները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Միջոցառումը կազմակերպվում է Սպիտակի երկրաշարժի 20-րդ տարելիցի կապակցությամբ։

1988թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ։ Աղետը  հիմնովին ավերեց Հայաստանի հյուսիսում գտնվող երկու քաղաք՝ Սպիտակն ու Լենինանականը (այժմյան Գյումրին), ավելի քան հարյուր գյուղ։ Եվս մի քանի քաղաքներ  ավերվեցին մասամբ։ Այդ օրը, ըստ պաշտոնական տվյալների, զոհվեց 25 հազ. մարդ, 140 հազարը դարձավ հաշմանդամ, իսկ կես միլիոն մարդ մնաց անօթևան։--0--