Հայաստանը կողմ է ՀՕՊ տարածաշրջանային համակարգի զարգացմանը՝ ՀԱՊԿ հակաօդային պաշտպանության միասնական համակարգի շրջանակներում. Օհանյան
28.11.2008,
14:54
Հայաստանը կողմ է ՀՕՊ տարածաշրջանային համակարգի զարգացմանը՝ ՀԱՊԿ հակաօդային պաշտպանության միասնական համակարգի շրջանակներում. Օհանյան

Հայաստանը կողմ է հակաօդային պաշտպանության տարածաշրջանային համակարգի զարգացմանը՝ ՀԱՊԿ ՀՕՊ միասնական համակարգի շրջանակներում, ուրբաթ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։
Նրա խոսքերով, ՀԱՊԿ ՀՕՊ միասնական համակարգի ստեղծման հարցը երկար ժամանակ քննարկվում էր Կազմակերպության Պաշտպանության նախարարների խորհրդի շրջանակներում։
«Մենք ՀԱՊԿ ՀՕՊ ընդհանուր համակարգում հակաօդային պաշտպանության տարածաշրջանային համակարգի զարգացման կողմնակիցներն ենք», - ասաց Օհանյանը ՀԱՊԿ Նախարարների խորհրդի նիստի ավարտից հետո Երևանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։
Նախարարի խոսքերով, որոշվել է հանձնարարել ՀԱՊԿ համակարգող կոմիտեին քննարկել տարածաշրջանային առանձնահատկությունների հետ կապված մի շարք հարցեր՝ այս համակարգի հետագա կատարելագործման նպատակով։-0-