Հայաստանի տարածքում երկու թույլ երկրաշարժ է գրանցվել

27.11.2008, 20:13
Հայաստանի տարածքում երկու թույլ երկրաշարժ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Նոյեմբերի 20-ից մինչև 26-ը Հայաստանի տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է երկու թույլ  երկրաշարժ, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից:

«Առաջին երկրաշարժը տեղի է ունեցել նոյեմբերի 24-ին Սպիտակ քաղաքից 9 կմ դեպի հյուսիս, երկրորդը` նոյեմբերի 26-ին Աշոցք քաղաքից 19 կմ դեպի հարավ-արևմուտք: Երկրաշարժերի ուժգնություններն էպիկենտրոնային գոտում կազմել են 3 բալ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Տարածաշրջանում նույնպես 3 բալ և ավելի ուժգնությամբ երկու թույլ երկրաշարժ է գրանցվել: Նոյեմբերի 22-ին Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում, Ադրբեջանի Ղազախ քաղաքից 34 կմ դեպի հյուսիս տեղի է ունեցել 3 բալանոց ստորգետնյա ցնցում:

Նույն ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել նոյեմբերի 25-ին Վրաստանում, Դմանիսի քաղաքից 22 կմ դեպի հյուսիս-արևելք: -0-