Հայաստանի կառավարությունը կխորհրդակցի պատգամավորների, հասարակական ու միջազգային կազմակերպությունների հետ մարտահրավերներին դիմակայելու համար
27.11.2008,
20:09
Հայաստանի կառավարությունը կխորհրդակցի պատգամավորների, հասարակական ու միջազգային կազմակերպությունների հետ մարտահրավերներին դիմակայելու համար

Հայաստանի կառավարությունը կխորհրդակցի պատգամավորների, հասարակական ու միջազգային կազմակերպությունների հետ մարտահրավերներին դիմակայելու համար, հինգշաբթի Ազգային ժողովում ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
«Մեր գործողությունները պետք է լինեն համալիր և օպերատիվ։ Սա նշանակում է, որ 2009 թ.-ին մենք պետք է կոլեկտիվ խորհրդատվություններ կազմակերպենք Հայաստանում գործող միջազգային կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների և պատգամավորների հետ առկա մարտահրավերներին դիմակայելիս նրանց կարծիքը հաշվի առնելու նպատակով»,- ասաց կառավարության ղեկավարը։
«Մենք ձեզ հակաճգնաժամային միջոցառումների մասնակից կդարձնենք։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ դա ամենաարդյունավետ մեթոդն է»,- ավելացրեց նա։ --0--