ԵՄ-ն Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության շարունակության հույս է հայտնում. ՀՀ-ում Գերմանիայի դեսպան

27.11.2008, 20:06
ԵՄ-ն Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության շարունակության հույս է հայտնում. ՀՀ-ում Գերմանիայի դեսպան

ԵՄ-ն հույս է հայտնում Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության շարունակության վերաբերյալ, այդ մասին հայտարարեց ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Անդրեա Վիկտորինը՝ հանդես գալով միջազգային երկօրյա «Եվրոպական Միությունը և Հարավային Կովկասը. անվտանգության գործընկերությու՞ն» համաժողովում։

«ԵՄ-ն ողջունում է Հայաստանի նախաձեռնությունը Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ, և հույս է հայտնում, որ երկխոսությունը կողմերի միջև կշարունակվի»,- ասաց Վիկտորինը։

Դեսպանի խոսքերով, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման քննարկումները կստանան ԵՄ մեծ աջակցությունը։ Միաժամանակ նա գոհունակություն հայտնեց Ստանբուլում տեղի ունեցած հանդիպման արդյունքում երկու երկրների ԱԳՆ ղեկավարների՝ երկկխոսությունը շարունակելու հայտարարությունների վերաբերյալ։  
    
Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները՝ Թուրքիայի առաջ քաշած նախապայմանների պատճառով։ Մասնավորապես, Թուրքիան Հայաստանից պահանջում է հրաժարվել հայոց Մեծ Եղեռնի միջազգային ճանաչման գործընթացից։

Թուրքիան նաև ադրբեջանամետ քաղաքականություն է վարում ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործում։

Հայ-թուրքական սահմանը փակ է 1993թ.-ից՝ պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ։-0-