Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ մոսկովյան հռչակագիրը հնարավոր է դարձնում տարածաշրջանում վստահության մթնոլորտի հաստատումը

27.11.2008, 18:31
Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ մոսկովյան հռչակագիրը հնարավոր է դարձնում տարածաշրջանում վստահության մթնոլորտի հաստատումը

Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ մոսկովյան հռչակագիրը Հարավային Կովկասի տարածաշրջանում վստահության մթնոլորտ ստեղծելու որոշակի հնարավորություն է ստեղծում, հինգշաբթի լրագրողներին հայտնեց ՀՀ փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը:

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Դմիտրի Մեդվեդևի և Իլհամ Ալիևի կիրակնօրյա հանդիպումից հետո երեք երկրների առաջնորդները ստորագրել են հռչակագիր, որտեղ կողմերը պատրաստակամություն են հայտնում նպաստել Հարավային Կովկասում իրավիճակի առողջացմանը և տարածաշրջանում կայունության ու անվտանգության մթնոլորտի հաստատման ապահովմանը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման ճանապարհով:

«Հարավային Կովկասսը դեռ ապահովված չէ եռակողմ ձևաչափով, քանի որ ինտեգրված համագործակցություն հնարավոր չէ Ադրբեջանի քաղաքականության պատճառով: Չնայած այս հարցում նույնպես կարելի է որոշակի փոփոխություններ ու առաջխաղացումներ ակնկալել»,- ասաց Կիրակոսյանը:

Նրա խոսքերով, Մոսկովյան հռչակագիրը կրկնեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵՄ մոտեցումը, ինչը տարածաշրջանային համագործակցություն ապահովելու անհրաժեշտության վառ ապացույցն է:

«Տարածաշրջանում կայուն զարգացումն անմիջականորեն կապված է տնտեսական զարգացման հետ, ժողովրդավարության և համագործակցության արդիականացման հետ, և դա կարող է լավ խթանալ հանդիսանալ Հայաստանի հետ ԵՄ համագործակցության համար»,- ասաց Կիրակոսյանը:-0-