Հայաստանը ողջունում է Եվրամիության բոլոր տարածաշրջանային զարգացումներուն ու ծրագրերը

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը ողջունում է Եվրամիության բոլոր տարածաշրջանային զարգացումներուն ու ծրագրերը, հինգշաբթի լրագրողներին հայտնեց ՀՀ փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը:
«Հայաստանը կշարունակի եվրոպական գործընկերության քաղաքականության ծրագրի շրջանակներում գործողություների ծրագրի իրականացումը, քանի որ ԵՄ-ն շահագրգռված է աջակցել եվրոպական հարևանների հետ համագործակցությանն ու խաղաղությանը»,- ասաց Կիրակոսյանը:
Նրա խոսքերով, սա համագործակցության և զարգացման լավ հիմք է, և ԵՄ-ն մտադիր է աջակցել այս հարցում:
Ինչպես նշեց փոխարտգործնախարարը, դժվար է պատկերացնել մեկ այլ տարածաշրջան, որը տնտեսական և մշակութային առումով այսքան փոխկապակցված լինի և այսքան անջատ՝ տարաբնույթ քաղաքական տարաձայնությունների, շահերի և ամբիցիաների առումով:
«Հարավային Կովկասի բոլոր երեք երկրներն էլ ներգրավված են տարածաշրջանային ծրագրի ընդլայնման գործում: Մենք մեզ սևծովյան տարածաշրանի երկիր ենք զգում, սակայն մեր ընդհանուր կովկասյան յուրօրինակությունը դիվանագիտական ամրապնդման կարիք ունի»,- ասաց Կիրակոսյանը:
Այս համատեքստում նա ընդգծեց, որ տարածաշրջանի վերջին ռազմական գործողություններն ու դրանց հետևանքները ցույց տվեցին խոցելի տեսակետները զարգացման և համագործակցության աղբյուր վերածելու պրակտիկ քայլերի անհրաժեշտությունը:
«Մենք ողջունում ենք տարածաշրջանային նախաձեռնությունները, որոնք կնպաստեն երկների միջ նորմալ հարաբերությունների ստեղծմանն ու համագործակցության զարգացմանը»,- ասաց Կիրակոսյանը:-0-