Երևանում մեկնարկել է «Եվրամիություն և Հարավային Կովկաս. անվտանգության գործընկերությո՞ւն» խորագրով միջազգային համաժողովը

27.11.2008, 16:38
Երևանում մեկնարկել է «Եվրամիություն և Հարավային Կովկաս. անվտանգության գործընկերությո՞ւն» խորագրով միջազգային համաժողովը
Երևանում մեկնարկել է «Եվրամիություն և Հարավային Կովկաս. անվտանգության գործընկերությո՞ւն» խորագրով միջազգային համաժողովը

Երևանում մեկնարկել է «Եվրամիություն և Հարավային Կովկաս. անվտանգության գործընկերությո՞ւն» խորագրով երկօրյա միջազգային համաժողովը։ 

Ինչպես նշեց միջոցառման կազմակերպիչներին մեկը՝ Գլոբալացման և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը, համաժողովը նվիրված է Հարավային Կովկասի ու Եվրամիության երկրների փոխհարաբերություններին։  

«Տարածաշրջանում վերջին զարգացումների արդյունքում Հարավային Կովկասի դերը բարձրացել է, ինչպես և՝ ԵՄ դերը, որը եթե ավելի վաղ չէր զբաղվում հակամարտություններով, ապա այսօր տարածաշրջանում իր դիտորդներին է տեղակայում»,- ասաց Գրիգորյանը։   

Նրա խոսքերով, քննարկումները կանդրադառնան հարցերի երեք սպեկտրի՝ իշխանությունների և քաղաքացիական հասարակությանը, ԵՄ և Հարավային Կովկասի քաղաքացիական հասարակության համագործակցությանը, ինչպես նաև հենց տարածաշրջանում բազմակողմ համագործակցության հաստատմանը։  

Նա նշեց, որ համաժողովի մասնակիցները կքննարկեն նաև Եվրոպական երկրների կողմից առաջարկված «արևելյան նախաձեռնությունը», որը շատ լուրջ արտոնություններ է ենթադրում տարածաշրջանի երկրների համար ԵՄ երկրների հետ համագործակցության պարագայում։  

«ԵՄ դերն սկսում է աճել և անհրաժեշտ է անել այնպես, որ այդ աճը դրական լինի տարածաշրջանի մեր երկրների համար»,- ասաց Գրիգորյանը։

Նրա խոսքերով, քննարկումների նման ձևաչափը շատ կարևոր է, քանի որ Հարավային Կովկասի ու ԵՄ փոխհարաբերությունները նույնքան կարևոր են, որքան հարևան Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի հետ փոխհարաբերությունները տարածաշրջանում անվտանգության գոտի ստեղծելու համագործակցության համատեքստում։

Համաժողովին մասնակցում են Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ-երկրների դեսպանատների, երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչները, ինչպես նաև քաղաքագետներ և փորձագետներ Ռուսաստանից, Թուրքիայից, Իրանից, Ադրբեջանից, Վրաստանից և Լեհաստանից։   

Համաժողովի կազմակերպիչներն են Տարածաշրջանային համագործակցության ու գլոբալացման վերլուծական կենտրոնը, Երևանի Վ. Բրյուսովի անվ. պետական լեզվաբանական համալսարանը՝ Արտաքին քաղաքականության գերմանական ընկերությունը (DGAP), Քոնրադ-Ադենաուէրի հիմնադրամի, Ֆրիդրիխ-Նաումանի հիմնադրամի և Ռոբերտ Բոշի հիմնադրամի համագործակցությամբ։ --0--