Հայաստանում տեղի է ունեցել 2,4 մագնիտուդով երկրաշարժ
27.11.2008,
11:08
Հայաստանում տեղի է ունեցել 2,4 մագնիտուդով երկրաշարժ

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում նախօրեին տեղի է ունեցել 2,4 մագնիտուդով երկրաշարժ, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ փրկարար ծառայությունից։
«Նոյեմբերի 26-ին տեղական ժամանակով ժամը 17.56-ին Հայաստաի տարածքում՝ Աշոցք քաղաքից 19 կմ դեպի հարավ-արևմուտք տեղի է ունեցել 2,4 մագնիտուդով երկրաշարժ», - ասվում է տեղեկատվության մեջ։
Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3 բալ։ Զոհեր և ավերածություններ չկան։-0-