ՀՀ նախագահը շախմատի օլիմպիական չեմպիոններին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով

27.11.2008, 10:32

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չորեքշաբթի հրամանագիր է ստորագրել Դրեզդենում կայացած Շախմատի համաշխարհային 38-րդ օլիմպիադայի հաղթողներին՝ Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամներին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրելու մասին, չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

Շախմատի համաշխարհային օլիմպիադայում ձեռք բերած փայլուն հաղթանակի, հայրենիքի մարզական պատիվը բարձր պահելու, միջազգային ասպարեզում Հայաստանն ըստ արժանվույն ներկայացնելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում շախմատի զարգացումը խթանելու համար «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրվել են Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքական թիմի մարզիչ Արշակ Պետրոսյանը, միջազգային գրոսմայստերներ Լևոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Արտաշես Մինասյանը, Տիգրան Պետրոսյանն ու Գաբրիել Սարգսյանը։

ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Հայաստանի շախմատի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրվել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահներ Լևոն Յոլյանը և Սմբատ Լպուտյանը, գործարար Արտակ Սարգսյանը, Շախմատի տան տնօրեն Հրաչյա Թավադյանը։-0-