Երիտասարդին սպանելու շարժառիթը եղել է վրեժխնդրությունը

26.11.2008, 20:01
Երիտասարդին սպանելու շարժառիթը եղել է վրեժխնդրությունը

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Վրեժխնդրության շարժառիթով 22-ամյա երիտասարդ է սպանվել, հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն, նոյեմբերի 24-ին, ժամը 11.05-ին, ոստիկանության Վանաձորի բաժնում անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Ուսանողական փողոցի թիվ 14 շենքի դիմաց, սպիտակ գույնի «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայից արձակված հրազենային կրակոցից սպանվել է մոտ 22 տարեկան մի երիտասարդ:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 11.00-ի սահմաններում, անհայտ անձը նշված վայրում որսորդական հրացանից կրակել է Վահան Թոփալքարաջյանի գլխին և որովայնին, սպանել նրան և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով դիմել փախուստի:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է որսորդական հրացանի 12 տրամաչափի 3 պարկուճ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նախկինում իրեն ծեծի ենթարկելու համար վրեժխնդիր լինելու շարժառիթով, 19-ամյա ծնված Դավիթ Ք.-ն, հանգուցյալ պապին պատկանող «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով հետապնդել է Վ. Թոփալքարաջյանին և Ուսանողական փողոցի թիվ 9/1 հասցեում գործող խանութի մոտ, իր անվամբ հաշվառված «ՄՌ-133» տիպի 12 տրամաչափի ինքնաձիգ ողորկափող հրացանից չորս անգամ կրակել և սպանել նրան:

Ձեռնարկվում են միջոցառումներ Դավիթ Ք.-ին հայտնաբերելու ուղղությամբ:--0--