ՀՀ ԱԳՆ ղեկավարը կմեկնի Բելառուս

26.11.2008, 18:18
ՀՀ ԱԳՆ ղեկավարը կմեկնի Բելառուս
ՀՀ ԱԳՆ ղեկավարը կմեկնի Բելառուս

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հինգշաբթի երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Բելառուս, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հայկական արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունից:

«Այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, արտգործնախարար Սերգեյ Մարտինովի և էկոնոմիկայի նախարար Նիկոլայ Զայչենկոյի հետ»,- նշեցին մամուլի ծառայությունից:

Նախատեսված է նաև նախարար Նալբանդյանի հանդիպումը Բելառուսի հայ համայնքի հետ:-0-