Վրաստանում ծրագրավորված կերպով յուրացվում են հայկական եկեղեցիները. հայ պատմաբան

26.11.2008, 16:59
Վրաստանում ծրագրավորված կերպով յուրացվում են հայկական եկեղեցիները. հայ պատմաբան
Վրաստանում ծրագրավորված կերպով յուրացվում են հայկական եկեղեցիները. հայ պատմաբան

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմեբրի. /Նովոստի-Արմենիա/. Վրաստանի տարածքում գտնվող  հայկական եկեղեցիները վերականգնելու քողի տակ տեղի է ունենում դրանց ծրագրավորված վրացականացումն ու յուրացումը, հայտարարեց պատմաբան, հայկական ճարտարապետության գծով մասնագետ Սամվել Կարապետյանը:

Նա նշեց, որ հայ ճարտարապետության հետազոտությամբ զբաղվող հասարակական կազմակերպության տվյալներով, 1995 թվականի դրությամբ Վրաստանի տարածքում 650 հայկական եկեղեցի կար, որոնցից մի մասն այժմ կամ քանդված է, կամ յուրացված:

«Վրաստանում տեղի ունեցող երկարաժամկետ հեռանկարով հայ եկեղեցիների յուրացումն ուղղված է տարածքային հարցերի լուծմանը, եթե այդպիսիք երբևէ կծագեն այդ տարածքներում»,- չորեքշաբթի «Նովոստի» մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Կարապետյանը:

Նրա խոսքերով, նման երևույթներ կարելի տեսնել պատմական Հայաստանի Գուգարք նահանգում, որտեղ այժմ տեղակայված են ժամանակակից վրացական շրջանները, այդ թվում Ջավախքը, Բոլնիսին, Դմանիսին:

Նա նշեց, որ հայ խաչքարերի ոչնչացումը, եկեղեցիների քանդումը տեղի է ունեցել Կենտրոնական Վրաստանի գյուղերում 74-ականներին:

Կարապետյանն ասաց, որ հասարակական կազմակերպությունը սկսել է Վրաստանում գտնվող հայկական եկեղիների հետազոտություն անցկացնել 80-ականների վերջից, ինչի ակտիվացումը 1989-93 թթ. պայմանավորված է եղել պարբերաբար ի հայտ եկող տեղեկատվությամբ, թե ոտնձգությունների են ենթարկվել հայկական պատմական և մշակութային հուշարձանները:

Պատմաբանը լրագրողներին ներկայացրեց հայկական եկեցիները «վրացականացնելու» գործընթացի բազմաթիվ վավերագրական ապացույցներ:

Բացի այդ, Կարապետյանի վկայությամբ Վրաստանում ծրագրավորված կերպով ոչնչացվում էին նաև հայ եկեղեցիների պատերին փորագրված հայատառ գրություններն ու որմնանկարները:

«Մասնավորապես, Թբիլիսիի Նորաշեն եկեղեցու ներքին պատերին XVIII դարի որմնանկարներ կային, որոնց հեղինակները հայ գեղանկարիչ Հովնաթանյանների հայտնի դպրոցի ներկայացուցիչներ էին, իսկ 1995 թվականին սկսված վերակառուցողական աշխատանքներից հետո հայկական որմնանկարներն անհետացան, իսկ պատերն ու գմբեթի ներսի հատվածը պատվեցին ժամանակակից վրացական եկեղեցական որմնանկարներով»,- պարզաբանեց նա:

Պատմաբանն ասաց նաև, որ վրացական ավանդույթների համաձայն, հանգուցյալների ամփոփումը թույլատրվում է եկեղեցու ներսում, իսկ հայ եկեղեցական օրենքների համաձայն, եկեղեցին, որտեղ հանգուցյալ է ամփոփված, վերածվում է մատուռի, ինչն արգելում է այնտեղ տարբեր եկեցեղական  ծիսակատարությունների և արարողությունների՝ այդ թվում նաև կնունքի և պսակի անցկացումը:

«Այդ իսկ պատճառով էլ արտաքին կողմից եկեղեցիների պատերի տակ տեղակայված հայկական դամբանաթմբերի ոչնչացումը «վրացականացման» նպատակ է հետապնդում»,- ընդգծեց Կարապետյանը:

Հայ ճարտարապետության հետազոտությամբ զբաղվող հասարակական կազմակերպության հայկական գրասենյակը հիմնադրվել է 1998 թվականին, գրասենյակներ են գործում նաև Գերմանիայում (1982 թվականից) և ԱՄՆ-ում (1996 թվականից): Հասարակական կազմակերպության հիմնական նպատակն է ժամանակակից Հայաստանի Հանսրապետության սահմաններից դուրս, պատմական Հայաստանի և գաղթօջախների տարածքներում գտնվող հայկական հուշարձանների հետազոտումը:-0-