Մարդու իրավունքների եվրոպական դատարանը քննում է Հին Ջուղայի հայկական գերեզմանատան ոչնչացման հարցը

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը քննում է Հին Ջուղայի հայկական գերեզմանատան ոչնչացման հարցը, տեղեկացրեց պատմաբան, հայ ճարտարապետության հայտնի մասնագետ Սամվել Կարապետյանը։
Ադրբեջանի իշխանությունների թողտվությամբ Նախիջևանում գտնվող Հին Ջուղայի հայկական հնագույն գերեզմանատունն այլևս գոյություն չունի և վերածվել է ադրբեջանական ռազմականյանի։
«Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդունել է Հին Ջուղայի հայկական գերեզմանատան ոչնչացման մասին հայցը, և դատն ընթանում է արդեն շուրջ երկու ամիս», - չորեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց Կարապետյանը։
Միաժամանակ նա նշեց, որ հայցը ներկայացվել է Ֆրանսիայում գրանցված Արևմտյան Հայաստանի հայերի ազգային խորհրդի կողմից։
«Այս կառույցն իր մեջ է ներառում Ֆրանսիայում գործող հայկական մի քանի հասարակական կազմակերպություններ», - պարզաբանեց պատմաբանը՝ ավելացնելով, որ այս գործի հետ կապված բոլոր փաստերն ու վավերագիր ապացույցները հավաքվել և ներկայացվել են «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության» կողմից։
Հայկական խաչքարերի զանգվածային ոչնչացումը սկսվել է 1998 թ.-ին, սակայն համաշխարհային հանրության կողմից Ադրբեջանի գործողությունների դատապարտումից հետո ոչնչացումները դադարեցվեցին, որոնք վերսկսվեցին 2003 թ.-ին և 2005թ. դեկտեմբերին:
Բարբարոսական գործողությունների արդյունքում բազմաթիվ խաչքարեր թաղվեցին հողի տակ, մյուսները ավերվեցին և նետվեցին Արաքս գետը։Հին հայկական գերեզմանոցի ընդարձակ տարածքը բուլդոզերներով հարթեցվել է, լիովին ոչնչացվել է 3500 խաչքար այն 10 հազարից, որոնք դեռևս պահպանվել էին 2005-ի դեկտեմբերին։--0—