ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Դրամատիկական թատրոնի դերասաններին վաստակավոր արտիստի պատվավոր կոչում շնորհելու մասին

26.11.2008, 14:39
ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Դրամատիկական թատրոնի դերասաններին վաստակավոր արտիստի պատվավոր կոչում շնորհելու մասին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Հայկուհի Խուդավերդյանին և դերասան Կարպիս Շամալյանին ՀՀ վաստակավոր արտիստի պատվավոր կոչում շնորհելու մասին:

Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, հրամանագիրը ստորագրվել է Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի 40-ամյակի կապակցությամբ՝ թատերական արվեստի զարգացման գործում ունեցած նշանակալի վաստակի համար։-0-