Երևանում «Սպիտակի երկրաշարժի դասերն ու հանրային իրազեկման հիմնախնդիրները» թեմայով միջազգային համաժողով է բացվել

26.11.2008, 14:22
Երևանում «Սպիտակի երկրաշարժի դասերն ու հանրային իրազեկման հիմնախնդիրները» թեմայով միջազգային համաժողով է բացվել
Երևանում «Սպիտակի երկրաշարժի դասերն ու հանրային իրազեկման հիմնախնդիրները» թեմայով միջազգային համաժողով է բացվել

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Սպիտակի երկրաշարժի դասերն ու հանրային իրազեկման հիմնախնդիրները» թեմայով միջազգային համաժողով է բացվել չորեքշաբթի Երևանում։

1988թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ։ Աղետը  հիմնովին ավերեց Հայաստանի հյուսիսում գտնվող երկու քաղաք՝ Սպիտակն ու Լենինանականը (այժմյան Գյումրին), ավելի քան հարյուր գյուղ։ Եվս մի քանի քաղաքներ  ավերվեցին մասամբ։ Այդ օրը, ըստ պաշտոնական տվյալների, զոհվեց 25 հազ. մարդ, 140 հազարը դարձան հաշմանդմաներ, իսկ կես միլիոն մարդ մնաց անօթևան:

«Հանրային իրազեկումը ռազմավարական նշանակություն ունի տարերային աղետի պայմաններում։ Ով իրազեկված է, նա պաշտպանված է», - միջազգային համաժողովի ժամանակ ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանը։

Նախարարի խոսքերով, Հայաստանը գտնվում է աղետների ռիսկի գոտում, և այդ պայմաններում շատ կարևոր են պաշտպանության տարբեր մեխանիզմները։ «Սպիտակի դասերը մեզ հնարավորություն են տալիս հետևություններ անել, որոնք թույլ կտան հետագայում խուսափել զոհերից կամ գոնե կրճատել նրանց թիվը», - ասաց նա։

Շահգելդյանը նշեց, որ անցյալի սխալներից մեկը, որը հանգեցրեց Սպիտակի երկրաշարժի բազմաթիվ զոհերի, բնակչության անիրազեկությունը կամ քիչ իրազեկությունն էր։

Նրա խոսքերով, երկրի բնակչությանը պետք է սովորեցնել, թե մարդն ինչպես պետք է իրեն դրսևորի նման իրավիճակներում։ «Ամեն երեխա պետք է իմանա, թե ինչ պետք է անի երկրաշարժի պայմաններում», - ավելացրեց նա։

«Աղետները սահմաններ չունեն, դրանց հետևանքները կարող են անուղղելի լինել։ Մենք պետք է համակարգենք ողջ ներուժը՝ ապագայում անցյալի սխալները չկրկնելու համար», - եզրափակեց նախարարը։-0-