Հայաստանում առաջին անգամ բացվել է սննդամթերքում պեստիցիդների պարունակության որոշման ախտաբանական լաբորատորիա

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում առաջին անգամ բացվել է ներկրվող սննդամթերքում պեստիցիդների քանակի վերահսկման հակահամաճարակաբանական և ախտաբանական լաբորատորիա։
Լաբորատորիայի բացումը կայացավ երեքշաբթի վարչապետ Տիգրան Սարգսյանի, գյուղատնտեսության նախարար Արամայիս Գրիգորյանի, Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իոանիս Կորինթիոսի մասնակցությամբ։ Լաբորատորիան բացվել է Հունաստանի կառավարության աջակցությամբ, որը 220 հազար եվրո է ներդրել նախագծում։
«Հունական կառավարության նպատակը Հայաստանի գյուղատնտեսության ու առողջապահության զարգացմանը աջակցելն էր։ Այդ լաբորատորիան կօգնի իրականացնել այդ նպատակը»,- ասաց տվյալ նախագծի համակարգող, Աթենքի գյուղատնտեսական համալսարանի պրոֆեսոր Սերգո Հարությունյանը։
Նա ընդգծեց, որ Հայաստանում մինչ այժմ ներկրվող սննդամթերքը չի վերահսկվում, ինչի արդյունքում բնակչությունը գործածում է մեծ քանակությամբ անորակ սնունդ, ինչն էլ իր հերթին հանգեցնում է տարբեր հիվանդությունների։
Հարությունյանի խոսքերով, 2009 թ.-ին ծրագրվում է ընդլայնել նախագիծը և գնել հատուկ սարքավորումներ ներկրվող հյութերում և ջրում ծանր մետաղների առկայությունը ստուգելու համար։--0--