ՀԱՊԿ անդամ-պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը կանցկացվի Երևանում նոյեմբերի 28-ին

25.11.2008, 19:14

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀԱՊԿ անդամ-պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը կանցկացվի Երևանում նոյեմբերի 28-ին, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը:

«Նոյեմբերի 27-ին Երևան կժամանեն  ՀԱՊԿ անդամ-պետությունների պաշտպանության նախարարների գլխավորած պատվիրակությունները»,- հայտնեց Շահսուվարյանը:

Նրա խոսքերով, նոյեմբերի 28-ին ՀՀ պաշտպանության նախարարության նորակառույց վարչական համալիրում կկայանա լիագումար նիստ` ՀԱՊԿ անդամ-պետությունների պաշտպանության նախարարների գլխավորած պատվիրակությունների մասնակցությամբ:

Ծրագրված է անցկացնել նաև ՀԱՊԿ անդամ-պետությունների պաշտպանության նախարարների մամուլի ասուլիսը:-0-