Հայաստանի շախմատի հավաքականը երկրորդ անգամ նվաճեց օլիմպիական չեմպիոնի տիտղոսը

25.11.2008, 18:20
Հայաստանի շախմատի հավաքականը երկրորդ անգամ նվաճեց օլիմպիական չեմպիոնի տիտղոսը
Հայաստանի շախմատի հավաքականը երկրորդ անգամ նվաճեց օլիմպիական չեմպիոնի տիտղոսը

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը հերթական անգամ հաստատեց շախմատային գերտերության իր կարգավիճակը։ Երկրի տղամարդկանց հավաքականը երեքշաբթի երկրորդ անգամ նվաճեց Օլիմպիական չեմպիոնի տիտղոսը։

Դրեզդենում անցկացվող Շախմատի՝ 38-րդ համաշխարհային օլիմպիադայի 11-րդ եզրափակիչ փուլում հայ շախմատիստները 2,5:1,5 հաշվով հաղթանակ տարան Չինաստանի հավաքականի նկատմամբ, հավաքեցին 19 միավոր՝ դառնալով Օլիմպիադայի ոսկե մեդալակիրներ։

Հաղթական միավորը հայկական հավաքականին բերեց Տիգրան Պետրոսյանը՝ պարտության մատնելով Լի Չաոյին։ Լևոն Արոյանը, Վլադիմիր Հակոբյանը և Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի խաղացին Վան Յուեի, Բու Սյունջիի և Նի Խուայի հետ։  

Դրեզդենում հայ շախմատիստներին անձամբ սատարում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով երկրի Շախմատի ֆեդերացիայի ղեկավարն է։ --0--