ԱՄՆ-ում բնակվող լեգենդար ծանրամարտիկ Յուրի Վարդանյանը մտադիր է վերադառնալ Հայաստան

25.11.2008, 10:46
ԱՄՆ-ում բնակվող լեգենդար ծանրամարտիկ Յուրի Վարդանյանը մտադիր է վերադառնալ Հայաստան
ԱՄՆ-ում բնակվող լեգենդար ծանրամարտիկ Յուրի Վարդանյանը մտադիր է վերադառնալ Հայաստան

ԱՄՆ-ում բնակվող լեգենդար  ծանրամարտիկ, աշխարհի, Եվրոպայի, ԽՍՀՄ բազմակի չեմպիոն, Մոսկվայի Օլիմպիադայի հաղթող, համաշխարհային բազմակի ռեկորդակիր Յուրի Վարդանյանը մտադիր է վերադառնալ Հայաստան։

«Ես ընդունել եմ նման որոշում, և հնարավոր է, որ հաջորդ տարվա հունվարին կամ փետրվարին ընտանիքով վերադառնամ Հայաստան», - ասել է Վարդանյանը Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Նախօրեին Վարդանյանին շնորհվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի պատվավոր պրոֆեսորի կոչում։-0-