Հայաստանում տեղեկատվական պատերազմի մարտահրավերները չեզոքացնող մեխանիզմներ չկան. փորձագետ

24.11.2008, 17:20
Հայաստանում տեղեկատվական պատերազմի մարտահրավերները չեզոքացնող մեխանիզմներ չկան. փորձագետ
Հայաստանում տեղեկատվական պատերազմի մարտահրավերները չեզոքացնող մեխանիզմներ չկան. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից տարվող տեղեկատվական-քարոզչական պատերազմի մարտահրավերները չեզոքացնող մեխանիզմները չեն գործում, երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:

Նրա խոսքերով, Բաքուն և Անկարան նպատակաուղղված և հետևողական քարոզչական պատերազմ են վարում Հայաստանի դեմ, ինչը առավել հաճախ հիմնված է ԶԼՄ-ների ապատեղեկատվության վրա։   

«Հայաստանը պետք է տվյալ երևույթի դեմ պայքարի մեթոդներ մշակի։ Օրինակ, թուրքական կառավարությունը նախաձեռնել է 11-րդ դարի հայկական մայրաքաղաք Անիի վերականգնումը, և ամեն կերպ ընդգծվում է քաղաքի անատոլիական,  այլ ոչ թե հայկական ծագումը։ Մենք մեր կողմից կարող ենք օգտվել իրավիճակից ու 2011 թ.-ին պատրաստվել Անիի՝ Հայաստանի մայրաքաղաք հռչակման 1050-ամյակի տոնակատարությանը»,- նշեց Դեմոյանը։  

Փորձագետը նաև հնարավոր համարեց հայկական իշխանությունների կողմից Անին համատեղ վերականգնելու առաջարկով հանդես գալը՝ այդպիսով ընդգծելով քաղաքի հայկական ծագումը։ --0--